ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեղուկ գազը 2.6-3 անգամ գնաճ է ապրել. վարորդները «կոտրած տաշտակի» առաջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ֆիքսել է, որ հեղուկ գազի գինը վերջերս կտրուկ աճ է գրանցել։ Մեկ ամսում գրեթե բոլոր լցակայաններում հեղուկ գազը 80-90 դրամից դարձել է 240-250 և ավելի դրամ։ Ստացվում է, որ հեղուկ գազը հայաստանյան շուկայում 2.6-3 անգամ գնաճ է գրանցել։

ArmLur.am-ը փորձեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից տեղեկանալ կա արդյոք ուսումնասիրություն, թե ինչու է վառելիքի շուկան վերածվել քաոսի։

Հանձնաժողովից փոխանցեցին, որ Հանձնաժողովը պարբերաբար հանդես է գալիս հայտարարությամբ, փորձում է տալ հաստակ պատասխաններ, իսկ ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան Հանձնաժողովից նշեցին, որ շուկան խիստ մրցակցային է, իսկ հայտարարություն արդեն արել են.

«Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ են իրականացնում շուրջ 98 տնտեսավարող սուբյեկտ։

Խոշոր տնտեսավարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսավարողները ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե անհնար է։

Նշենք նաև, որ առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ` կախված տնտեսավարողից և ներմուծման ամսաթվից։ Ընդ որում, նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են և համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող հեղուկ գազի գնային բարձրացումներին:»,- ասված է հայտարարությունում։

Տնտեսագետները պնդում են, որ գազի գնի թանկացման հիմքում այլ բան կա։ Փաստում են, որ խնդիրը պահանջարկի մեջ է, այսինքն պահանջարկից է, որ գնաճ է գրանցվում։

Բանն այն է, որ հեղուկ գազը վերջին մեկ տարում ամենաէժան վառելիքն էր և վարորդները ձգտում էին փոխել մեքենայի վառելիքը, «օրինակ՝ բենզինով մեքենայի վրա հեղուկ գազ էին դնում»։ Հիմա այդ վարորդները «կոտրած տաշտակի» առաջ են կանգնել և չգիտեն՝ ինչ անել, քանի որ հեղուկ գազի գինը հավասարվում է բենզինի գնին։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան




Լրահոս