ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր դեպքում Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կկնքի. Ալիևի նոր հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով: Այս մասին շաբաթ օրն օկուպացված Շուշիում հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ զարգացումներից։

Ալիևը խաղաղության պայմանագրի վերջնական հաստատման համար կրկին առաջ է քաշում երկու հիմնական նախապայման՝ Հայաստանը պետք է համաձայնի Մինսկի խմբի լուծարմանը և փոխի Սահմանադրությունը։

Ադրբեջանի նախագահն արդարանում է, թե Սահմանադրության փոփոխության պահանջը պետք չէ վերագրել Հայաստանի ներքին գործերին միջամտություն։

Ըստ Ալիևի՝ Հայաստանի Սահմանադրության տեքստում հղում կա Անկախության հռչակագրին, որում հստակ տարածքային սպառնալիք կա Ադրբեջանի հասցեին։

«Այնտեղ խոսվում է այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին։ Քանի դեռ այդ հոդվածը այնտեղ է՝ խաղաղության համաձայնագրի կնքումն անհնարին է»,-ասել է Ալիևը։

Ի դեպ՝ հայկական կողմը ոչ միայն չի ընդդիմացել Ալիևի՝ Հայաստանի Մայր օրենքը փոխելու պահաջին, այլ Փաշինյանն ինքը հայտարարել է, որ Հայաստանին նոր Սահմանադրություն է պետք, իսկ նոր ձևավորված հանձնաժողովն արդեն իսկ զբաղվում է նոր Սահմանադրության նախագծի մշակման հարցով։

Մանրամասները՝ տեսանյութում

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս