Փաստաբանն իր վստահորդից գումար է հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

71-ամյա Արմինե Մանուկյանը, լինելով փաստաբան, հափշտակել է իր վստահորդից  խոշոր չափերի գումար:

Ըստ մեղադրական եզրակացության, 2010թ հուլիս ամսին Ա. Մանուկյանը, չարաշահելով Երվանդ Փարսադանյանի վստահությունը, փաստաբանական ծառայություններ իրականացնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է 2567670 ՀՀ դրամին համարժեք 7000ԱՄՆ դոլլար գումար, սակայն, ոչ մի գործողություն չկատարելով, հափշտակել է նշված գումարը `  պատճառելով Փարսադանյանին խոշոր չափերի նյութական վնաս:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2 մասի  2 կետով:

Գործը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում `  դատավոր Արտակ Զախարյանի վարույթում:

 

 




Լրահոս