Ինչ են մանրամասնում Եղվարդի համայնքապետարանից ինքնաթիռի վթարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 19-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մոտակայքում` «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ԱՆ–2 ինքնաթիռ էր վթարվել: Երկու հոգի զոհվել էին, կործանման հետևանքով մահացածներից մեկը սպա էր՝ ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը, մյուսը` կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
ArmLur.am-ի հետ զրույցում Նաիրի (Եղվարդ) համայնքի համայնքապետի առաջին տեղակալ Կարեն Հարությունյանն ասաց, որ իրենք մամուլից են տեղեկացել դեպքի մասին:

Հարցին՝ թե, ինչ վիճակում է վայրը, որտեղ ընկել է ինքնաթիռը, Հարությունն ասաց, որ տեղյակ չէ, տեղում աշխատանքներ էին իրականացվում:
Տեղի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ շատ բարձր պայթունի ձայն են լսել, սակայն Կարեն Հարությունյանը հերքեց, ասելով թե պայթունի ձայն չի լսվել, ձայնը շատ բարձր չի լսվել:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս