«Թող գնան աֆրիկաներ ու առյուծների որս անեն». Արարատ Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերակազմավորված ՀՀՇ -ի անդամ Արարատ Զուրաբյանն այսօր Ազատության  հրապարակում ելույթ ունեցավ  և խոսեց  երեկ ՄԱԿ-ի բանաձևին դեմ քվեարկած  Հայաստանի դիրքորոշմանը:

Նրա խոսքով` դեմ քվեարկելով` Հայաստանը դասվել է «իզգոյ պետությունների շարքը»:

Արարատ Զուրաբյանը կոչ է անում իշխանություններին գնալ աֆրիկաներ, առյուծների որս անել: «Եթե չգնան, պետք է ազատվել այս իշխանություններից»,- ասաց  պրն Զուրաբյանը:

Անդրադառնալով ներքաղաքական  իրավիճակին`  «Չկա նման  բան, մի  խաբեք ժողովրդին: Այս իշխանությունից պետք է ազատվել ամբողջական ու միասնական»,- եզրափակեց Զուրաբյանը:




Լրահոս