Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին։ Այդ մասին հայտարարել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ ArmLur.am-ը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, Հայաստանն ընդունու՞մ է Ադրբեջանի հրավերը, կմասնակցեն Բաքվում կայանալիք գագաթնաժողովին։
Ի պատասխան մեր հարցին, ՀՀ ԱԳՆ-ից հայտնեցին․«Հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնենք»։
Ընդգծենք նաև, որ մասնակցության հրավերը Բաքուն ուղարկել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին։