Հայաստանում Իրանի դեսպան Մեդհի Սոբհանին SNN լրատվական գործակալության հետ զրույցում ասել է՝ «3+3» ձևաչափով Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը մոտ ապագայում տեղի կունենա Թուրքիայում, ինչպես նաև հավելել է՝ «սա ռազմավարական տարածաշրջան է, որը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում: Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության առկայությունը բարելավել է սահմանային կապը»:
ArmLur.am-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը, անդրադառնալով հայտարությանը, ասաց, որ դա Իրանի հստակ հայտարարված դիրքորոշումն է կապված սահմանների անձեռնամխելիության ու փոփոխության վհետ:
«Երբ Իրանը հայտարարություն է անում՝ դա վերաբերվում է և՛ Զանգեզուրի միջանցքին, և՛ Սյունիքին: Իրանի ցանկացած հայտարարություն նախ կապված է հայկական կողմի արձագանքներից»:
Իրանագետի կարծիքով՝ եթե հայկական կողմը ցանկացած պարագայում համաձայնում է ինչ-որ սահմանների հանձմանը Ադրբեջանին կամ, որ հայատարարում են դրանք ադրբեջանական տարածքներ, այստեղ Իրանը չի կարող գործիքակազմ ունենալ: Թեհրանի հայտարությունները հիմնականում վերաբերվում է նրան, որ ադրբեջանական կողմը ռազմական ճանապարոհով չփորձի որևէ խնդիր լուծել:
Էմմա Մարտիրոսյան