«Տավուշը հանուն հայենիքի» շարժման առաջնորդ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին նախաքննական մարմինը կկանչի հարցաքնության: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նա Տավուշի մարզում տեղի ունեցած ակցիաների ժամանակ ոստիկանների ու քաղաքացիների բախումների գործով հրավիրվել է Քննչական կոմիտե ու հարցաքննվել: Գառնիկ Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Տավուշի մարզում տեղի ունեցած իրադարձություններով նրան հրավիրել են հարցաքնության:
Հիշեցնենք, որ 2024թ. հունիսի 12ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված առերևույթ զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Հիշեցնենք, որ այդ օրը Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ, բազմաթիվ քաղաքացիներ ստացած վնասվածքներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ նշված մասնակիցներից 1-ի նկատմամբ զանգվածային անկարգություն կատարելու, իսկ 11-ի նկատմամբ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով նրանցից 11-ը ձերբակալվել է, որոնց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։
Դատարան ներկայացված միջնորդությունների քննության արդյունքում 8 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մեկ անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Եվս 1 անձի, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը։
Նկատենք, որ բազմաթիվ անձինք տուժել էին, բայց մինչ օրս նրանց վնաս հասցրած ոստիկաններից որեւէ մեկին պատասխանատվության չեն կանչել:
Քնար Մանուկյան