
Վաշինգտոնը պետք է հրաժարվի իրանական ուղղությամբ իր ագրեսիվ քաղաքականությունից՝ երկկողմ հարաբերություններում որակական փոփոխությունների համար, ուստի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն այնքան էլ կարևոր չեն Թեհրանի համար։
Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
«Մեզ համար նշանակություն չունի, թե որ կառավարությունը կգա իշխանության: Կարևորն այն է, որ ԱՄՆ-ը թշնամական քաղաքականություն է վարում Իրանի դեմ»,- մեջբերում է Tasnim գործակալությունը:
Դիվանագետն այսպես է պատասխանել հարցին, թե Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ընտրության արդյունքներն ինչպե՞ս կազդեն Իրանի արտաքին քաղաքականության վրա։