Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի բնակիչների համար բնակության հիմնական խնդիրը տարիներ շարունակ մնում է նույնը՝ աղբահանությունը:
Շատ անգամներ ArmLur.am-n ահազանգեր է ստանում այն մասին, որ Սարի թաղում աղբահանություն չի իրականացվում, միշտ արդի է եղել աղբամանների բացակայության խնդիրը, այս անգամ խնդիրը շարունակում է մնալ նույնը:
ArmLur.am-ին դիմած Սարի թաղի բնակիչը պատմում է՝ փողոցների աղբամանները, որոնք երկար ժամանակ է նույն տեղում էին, արդեն մի քանի օր է հեռացվել են այնտեղից։
Նրանց խոսքով՝ միայն այդ աղբամաններն էին իրենց տանը մոտ, չնայած նրան, որ իրենց տունը բավականին հեռու է աղբամաններից։
Հիմա քաղաքացիները ստիպված են էլ ավելի երկար ճանապարհ կտրել անցնել աղբը թափելու համար, այդ դեպքում ներքևի աղբամանները, որտեղ որ կա, շատ ծանրաբեռնված են լինում։
ArmLur.am-ին դիմած տարեց քաղաքացիներից մեկը դժգոհում է, ասելով՝ «տարեց մարդ եմ, ո՞նց էդքան երկար ճանապարհ գնամ, որ մի տոպրակ աղբ թափեմ: Եղած աղբամաններն են տանում նորը բերելու փոխարեն:
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն ասաց՝ «մենք որոշակի տեղափոխություններ ենք իրականացնում կապված տեխնիկայի հետ, որ տեխնիկան կարողանա մոտենա, վերցնի աղբը, որովհետև որոշ դեպքերում բնակիչները գալիս են, իրենց ավտոմեքենաները կանգնացնում, և աղբի ավտոմեքենան չի կարողանում մտնել տարածք»:
Էմմա Մարտիրոսյան