
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է փոխհատուցի հանրապետականներին այն միջոցների համար, որոնք նրանք ծախսել են իր դեմ նախընտրական արշավի վրա մինչ այսը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսպիսով, մենք ստիպված ենք եղել ժամանակ և գումար վատնել՝ կռվելով խաբեբա Ջո Բայդենի դեմ, նա վատ վարկանիշ ունեցավ աղետալի բանավեճից հետո և դուրս եկավ մրցավազքից», – գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում:
Նա հավելել է, որ պահանջելու է փոխհատուցում խարդախության համար այն պարագայում, երբ, ըստ նրա, «Ջոյի շրջապատում բոլորը՝ ներառյալ նրա բժիշկները և կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները, գիտեին, որ նա ի վիճակի չէ առաջադրվել կամ լինել նախագահ»: