ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահազանգ. Փլուզվել է Բջնիի մշակույթի տունը` անտերության է մատնված տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բջնի քաղաքի միակ մշակութային տունն ինչպես նախկինում է հուզել մարդկանց, այնպես էլ հիմա, սակայն հիմա միակ տարբերությունն այն է, որ այդ հուզմունքը տխրեցնում է տեղի բնակիչներին, հատկապես՝ հին սերնդին։

Շենքը նախկինում գործող է եղել։ Շենքում հավաքվել են ֆիլմեր, ներկայացումներ դիտելու համար, սակայն հիմա այդ ամենը կազմակերպելը ֆանտաստիկ ժանրի ֆիլմ հիշեցնող փաստ է։ Ներկայումս շենքի մեծ մասը վթարային է, և ինչ-որ միջոցառումների կազմակերպումը տվյալ շենքում ևս մեծ վտանգներ է իրենից ներկայացնում։

Չարենցավան խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանն ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրել է մշակութային տանն առաջացած խնդիրները։

ArmLur.am-ի հաջորդ զրուցակիցը Բջնու մշակույթի տան նկարչության ուսուցիչն է, ով իր իսկ կամքով է դասավանդում նկարչություն։ Նկարչության ուսուցիչ Հովակիմ Քեյեյանն ArmLur.am-ին պատմեց, որ ինչքան էլ հաճույքով է կատարում իր՝ ուսուցչի պարտականությունները, միևնույն է՝ կան անվտանգային հարցեր։

ArmLur.am-ի հետ զրույցում Բջնի գյուղի բնակիչներից Գրիշա պապիկն ասաց, որ դեռ դպրոցական տարիներից՝ 7-8-րդ դասարանից սկսած, աշխատանքներ է կատարել մշակութային տան կառուցման համար, սակայն հիմա տեսնելով քարուքանդ, անմխիթար վիճակում գտնվող շենքը՝ ցավ է ապրում։

Չնայած այն բանին, որ ներկայիս իշխանության կողմից մշտապես խոսվում է մշակույթի պահպանման մասին, Բջնու մշակույթի տունը դասվում է այն հերթական մշակութային օջախների շարքին, որն աչքաթող է արվել և վերածվել ավերակների ու աղբանոցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս