ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամբուլատորան անմխիթար վիճակում է. քաոսային վիճակ՝ Բջնիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավան համայնքի Բջնի գյուղի միակ ամբուլատորիան ևս գտնվում է անմխիթար իրավիճակում։

Բանն այն է, որ նախկին ամբուլատորիայի շինությունն օտարվել է և դրա փոխարեն հիմա ներկայիս ամբուլատորիան այս շինությունն է։

Չարենցավան խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանն այս անգամ ևս ներկայացրել է իրավիճակը։

Փաստացի ստացվում է այնպես, որ ձմռան ցուրտ օրերին տեղի բնակիչները պետք է ծանր ու թեթև անեն հասկանալու համար՝ արժի՞ գալ ամբուլատորիա, թե՞ ոչ, քանի որ պայմաններն այնքան վատն են, որ հնարավորություն են տալիս անգամ դրա մասին մտածելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս