2050թ.-ին ՀՀ բնակչությունը պիտի հասներ 5մլն.-ի. Արցախից բռնի տեղահանված հայությամբ` ՀՀ բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 53 000-ով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով:

Հարկ է նշել, որ ՀՀ մշտական բնակչության ցուցանիշների մեջ ներառված է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնած՝ «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարություն»-ում նշում էր, որ ՀՀ բնակչությունը պետք է դարձնի 5 մլն մարդ:

Ստացվում է, որ բնակչության աճի գործընթացը Փաշինյանը կայացնում է ոչ թե օրինական, այլ «անօրեն» ճանապարհով: Այսինքն՝ այս դեպքում վարչապետի երազած բնակչության աճը ապահովեց ոչ թե ծնելիության մակարդակի բարձրացումը, այլ Արցախից խաղաղ բնակչության բռնի տեղահանումը։ Փաստերն ապացուցում են, որ իշխանությունները նույնիսկ իրենք իրենց հանդեպ հաշվետու չեն. իսկ ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ միայն հայերով 5 մլն բնակչություն ապահովել հնարավոր չէ, պետք է օտարերկրացիների եւս ներգրավեն՝ Փաշինյանի ծրագրերն իրականացնելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս