Հուլիսի 19-ի Երևանի քաղաքապետարանը հայտարաություն էր տարածել ըստ որի կապի խափանման արդյունքում շտապօգնության 103 հեռախոսահամարը չի գործել։
«Քաղաքացիներին խնդրում ենք 103-ի փոխարեն զանգահարել 911, որտեղից կանչը կփոխանցվի շտապօգնությանը»,-ասված էր հաղորդագրությունում:
ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի շտապ օգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ հետևանքներ է թողել կապի խափանումը.
«Կապի խափանումը տևել է մոտ 2 ժամ ոչ ավել, այնուհետև վերականգնվել է։ Այդ ընթացքում էլ կապը ապահովել ենք, 911-ին անձամբ մեր հեռախոսահամարներն ենք տվել, որ անհարժեշտության դեպքում քաղաքացիներին փոխանցեն ու այդպես կարագավորվել է խնդիրը։
Ռուբեն Գրիգորյանը կարծում է՝ կապի խափանման պատճառը անբարենպաստ եղանակն էր։
Հարցին թե խափանման ընթացքում որևէ խնդիրներ եղել է պատասխանեց՝ «ինչ-որ անդառնալի բան չի եղել, այսինքն ամենավատը որ կարայինք ունենայինք՝ շտապօգնության մեքենայի ուշացման հետևանքով մահ լինի՝ չենք ունեցել»։
Էմմա Մարտիրոսյան