
Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը ապակողմնորոշված և վտանգավոր քայլ է։ Այն ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը։ Այս մասին հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։
«ԵՄ-ն պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի»,- ասված է հայտարարության մեջ։