
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օլիմպիական խաղերի ժամանակ կողմերին «քաղաքական հրադադար» է առաջարկել՝ նշելով, որ այս պահին ուշադրությունը պետք է կենտրոնացնել սպորտի վրա, ոչ թե քաղաքականության։
Նախագահը նշել է, որ հունիսին Ազգային ժողովի լուծարումը բացասաբար չի ազդել խաղերի վրա, ինչի համար իրեն ավելի վաղ մեղադրել էին ընդդիմությունն ու քաղաքապետարանը:
«Սա «հրադադարի» մի տեսակ է»,- ասել է նա՝ չնշելով, թե արդյոք դա նշանակում է, որ նոր վարչապետ չի նշանակի մինչև օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ավարտը: