
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները պահանջելու են հունիսի 12–ի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել: Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ սրբազանի հրավիրած հավաքի ժամանակ։
«Կարծում եմ՝ չկա մի հայ, որի համար Մարտի 1–ը սև օր չէ, այդ օրը և հունիսի 12–ին տեղի ունեցածը մի նմանություն ունեն. երկու դեպքում էլ զոհերի, մարդկային վնասների, առողջությանը պատճառված վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է` 2008 թվականին որպես ցուցարար, իսկ 2024 թվականին` որպես ՀՀ վարչապետ»,– հայտարարել է Մամիջանյանը։