
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է ցածր ճնշման գազատար, ինչի հետևանքով հուլիսի 23-ին՝ ժամը 10։00-ից, դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
«Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 23-ին ժամը 10։20-ից դադարեցվել է Արմավիրի մարզի Աղավնատուն, Արագած, Դողս, Ծաղկալանջ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը»,-ասված է հաղորդագրության մեջ։