Կապուտակ Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը, որն անցնում է նաև Կոտայքի մարզով՝ ոչ այդքան մխիթարելի իրավիճակում է գտնվում։
ArmLur․am-ը այցելել է Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի գյուղ, որտեղից պարզ երևում է, թե ինչ իրավիճակում է գտնվում գետը։
Չնայած այն փաստին, որ Բջնին համարվում է լավագույն տուրիստական վայրերից մեկը, քայլ առ քայլ ավելի է աղտոտվում ու քարուքանդ լինում։
Տեղի բնակիչների փոխանցմամբ՝ շաբաթ և կիրակի օրերին Բջնիում մեծ տուրիստական հոսքեր են լինում, սակայն բոլոր այն թափոնները, պլաստիկե շշերը, որոնք լողում են գետով՝ զարմանք են առաջացնում այցելուների մոտ։
Չարենցավան խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանը անդրադարձավ նաև այս թեմային։
Գեղատեսիլ վայրերով լի Հայաստանը օրեցօր առավել է աղտոտվում և ոչինչ չի արվում, չնայած այն բանին, որ ճոխ և պաթետիկ խոսքերով հայրենիքի մասին խոսվում է։ Գետում լողացող թռչունները միայնակ այլևս իրենց չեն զգում, քանի որ գետը նետված պլաստիկե շշերն ու այլ թափոնները առայժմ չեն լքել թռչուններին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան