«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանի հարսի գործով դատավորին ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկել. դատավորը վրդովված է։ Մեր տեղեկությունների համաձայն` էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործը մակագրվել է հենց նույն` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։
Իսկ, ո՞վ է Մերի Մոսինյանը և ի՞նչ ունեցվածք ունի․
Երիտասարդ դատավորը 2016 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։ Մոսիյանը 2017-2018 թվականները աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
Դատական համակարգում 7 տարվա փորձ ունեցող Մերի Մոսինյանն այսօր քննում է Ալեն Սիմոնյանի հարսի գործը։ Նա նաև Անի Գեւորգյանին կալանքի տարած դատավորն էր։
Մերի Մոսինյանը սեփական անշարժ գուք և տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մոսինյանն ունի սեփականության իրավունքով իրեն չպատկանող, բայց իր կողմից շահագործվող մեկ բնակարան Երևան քաղաքում։ Նույն սկզբունքով Մոսինյանը հայտարարագրել է նաև Toyota մակնիշի մեքենա այլ անձի պատկանող և իր կողմից շահագործվող։
Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4․6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 330 հազար դրամ, որից 15 մլն 278 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ 52 հազար 163 դրամը աշխատանքի վարծատրություն է Արդարադատության ակադեմիայից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 44 հազար 853 դրամ։
Հարկ է նշել, որ 2022 թվականի եկամուտների, անշարժ գույքի, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրի համաձայն Մերի Մոսիյանի աշխատանքի վարձատրությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի դատական դեպարտամենտից կազմել է 5 մլն 300 հազար դրամ։ Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում դատավորի աշխատանքի վարձատրությունը 2 անգամ աճել է։
Հավելենք, որ Մերի Մոսինյան 2019-ից 2022 թվականը աշխատել է Ազգային Ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում, այսինքն Ալեն Սիմոնյանի նախկին աշխատակիցն է։
ՀԻշեղնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից:
Սույն քրեական գործով մեղադրյալ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը խոստովանեց, որ հանցանք է գործել, ու գործուն զղջալու հիմքով՝ նրա եւ եւս մի քանի անձի մասով գործը կարճվեց, իսկ ահա, հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ կռիվ կտան դատարանում»»:
Էմմա Միքայելյան