Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի գյուղի կշեռքն անհետացել է։
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում օրերս ասաց Չարենցավան խոշորացված համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Դավիթ Պապոյանը։
Վերոնշյալ կշեռքը չափերով բավականին մեծ է՝ մինչև մի քանի տոննա հասնող քաշով։
Կշեռքի վրա կանգնում էին բեռնատար մեքենաներ, և դա գյուղի բեռներ կշռող միակ կշեռքն է եղել։
Ավագանու անդամն ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրել է, թե այդ կշեռքն ինչ նշանակություն է ունեցել գյուղի բնակիչների համար։
Գյուղի բնակիչներից էլ Գրիշա պապիկն, այս թեմայի մասին խոսելով, ասաց, որ հիմա, երբ կշեռքը չկա, տեղում չէ, ցորենն ու գարին պարկերով է կշռում, ինչն ավելի է բարդ դարձնում աշխատանքը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան