Պարեկային ծառայությունը պարբերաբար իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Հերթականը հուլիսի 19-ին էր՝ Երևանում։
Մի քանի ժամում մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3045 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 63 մեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 48 անձ։ Հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1036, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 197, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 273, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 101 և 1272 այլ իրավախախտումներ։ 48 մեքենա շահագործվել է թաղանթապատված կողային ապակիներով։
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Երևան քաղաքի վարչության ենթակա բաժիններ են տեղափոխել 14 անձի, որոնցից 8-ը՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, 2-ը՝ զենք-զինամթերք պահելու, 4-ը՝ սառը զենք պահելու կասկածանքով։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։