Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ։

«Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված խնդրահարույց հարցերի, ԵԱՀԿ-ում տիրող իրավիճակի և Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային գործունեության շուրջ»,- հայտնել են նախարարությունից։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ հանդիպումն անցել է «ավանդական բարեկամական և վստահության մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշինքի ոգուն»։




Լրահոս