Առնվազն 229 կոնգրեսական, այդ թվում՝ 43 սենատոր, և 23 նահանգապետ արդեն պաշտպանել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, հայտնում է Axios պորտալը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Ենթադրվում էր, որ Բայդենը կներկայացնի Դեմոկրատական կուսակցությունը, սակայն Թրամփի հետ հունիսյան բանավեճում ելույթից հետո դեմոկրատների շրջանում սկսեցին հնչել կոչեր պետության ներկայիս ղեկավարին՝ հրաժարվելու պայքարից։
Անցյալ կիրակի նա հայտարարեց, որ դուրս է գալիս ընտրապայքարից, բայց կշարունակի նախագահի պաշտոնը զբաղեցնել մինչև իր լիազորությունների ավարտը: Բայդենը պաշտպանել է փոխնախագահ Կամալա Հարիսի թեկնածությունը բարձրագույն պաշտոնում։