
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված հուլիսի 24-ին՝ ժամը 09:00-18:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Ավետիսյան փողոցի և նրբանցքների, Չարենցի 3-րդ նրբանցքի, Խ.Աբովյան 4-րդ նրբանցքի, Դարմոյան 2-րդ նրբանցքի, Նալբանդյան, Ազատամարտիկների, Մ. Մաշտոցի և Շիրազի փողոցների ջրամատակարարումը:
Հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև հուլիսի 25-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Դպրեվանք, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: