
ՍՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հուլիսի 24-ին ուղերձով կդիմի ժողովրդին՝ խոսելով ընտրապայքարից դուրս գալու իր որոշման մասին։
Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին Բայդենը X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ լքում է նախագահական ընտրապայքարը:
Նոր թեկնածուի առաջադրումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարում, որը կանցկացվի օգոստոսի 19-ից 22-ը Չիկագոյում։