Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հասկանում է հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու անհրաժեշտությունը։
«Կարծում եմ, որ մենք բոլորս հասկանում ենք՝ մենք պետք է հնարավորինս շուտ ավարտենք պատերազմը», – ասել է նա Կիևում Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպմանը:
Զելենսկին նաև Պարոլինի այցն անվանել է «ուժեղ ազդանշան Վատիկանից»։
Զելենսկին BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 21-ին, խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորության մասին՝ չնայած Ուկրաինայում գործող հրամանագրին, որն արգելում է նման բանակցությունները։