Հուլիսի 23-ին՝ ժամը 14:44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծ Սարիար գյուղի սարում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի «Սիրթափա» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:51-ին, մարվել՝ 17:11-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 5 բնակիչ: