«Սովորական չափանիշներով 7 տարեկան կազմակերպությունը դեռ երիտասարդ է, հաճախ հավակնոտ նորաստեղծ ընկերություն: Կրիպտո արդյունաբերության ոլորտում շուկայում մնալը 7 տարի, մեծ մասամբ առաջատար դիրքում, նշանակում է գոյատեւել եւ ծաղկել մի քանի դարաշրջանների համեմատ պատմության ամենաարագ հատվածում՝ դառնալով փորձառու վետերան»,- ասել է Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը՝ ընկերության 7-ամյակի կապակցությամբ հղած նամակում:
Նրա խոսքերով՝ տարվա առանցքային ձեռքբերումներից ամբողջ աշխարհում գրանցված 200 միլիոն օգտատերերի նշագիծը հատելն է։ «Թեեւ ոմանք արդեն ծանոթ են թվային ակտիվներին, շատ նորեկներ վստահում են Binance-ին, որ այն առաջին անգամ կբացի դռները դեպի Web3 աշխարհ: Մենք ջերմորեն ողջունում ենք այս նորեկներին եւ խոստանում ենք անել հնարավորը, որ նրանք իրենց հարմարավետ եւ ապահով զգան մեզ հետ ֆինանսական ապագան ուսումնասիրելիս: Ավելի շատ օգտվողներ նշանակում են ավելի շատ միջոցներ Binance-ի ներքո, եւ այս տարվա սկզբին մեր օգտատերերի միջոցներն առաջին անգամ գերազանցեցին $100 միլիարդը: Մեր ստեղծած ենթակառուցվածքները պատրաստ են աջակցելու ինչպես փորձառու, այնպես էլ նոր օգտատերերին իրենց հետազոտությունների մեջ՝ առաջարկելով ապրանքների եւ ծառայությունների լայն տեսականի, որոնք բավարարում են նրանց բոլոր Web3 եւ կրիպտո կարիքները»,- ասել է նա:
Ռ. Թենգը փաստել է, որ այսօր Binance-ն աջակցում է 541 խնամքով ընտրված թվային ակտիվների եւ 2632 առեւտրային զույգերի: Համակարգերն ամուր են եւ պատրաստ սպասարկելու օգտատերերի գործունեության հսկայական ծավալներ: 2024 թ.-ի առաջին կիսամյակում Binance-ը ամեն օր մշակել է միջինը 55,2 միլիոն սփոթ գործարք՝ 85 միլիարդ դոլար առեւտրային ապրանքների միջին օրական ծավալով:
Կրիպտոյի ընդունումը եւ ֆինանսական ընդգրկումը խթանելու համար շարունակ ընդլայնվում է այն ապրանքների հասանելիությունը, որոնք նախատեսված են կրիպտո հիմնական ֆինանսական ծառայություններ տրամադրելու համար: Simple Earn արտադրանքի գիծը թույլ է տալիս օգտվողներին մեծացնելու իրենց կրիպտո ֆոնդերը 392 տարբեր ակտիվներում, ընդ որում՝ ավելի քան 8 միլիոն օգտատեր Binance Earn-ի միջոցով է օգտագործում կրիպտոն: Ավելի քան 24 միլիոն մարդ ամբողջ աշխարհում օգտագործում է Binance Pay-ը՝ ներքին եւ միջազգային անվտանգ եւ արդյունավետ փոխանցումներ կատարելու համար: Ավելի քան 43,6 միլիոն ուսանողների այցելել են Binance ակադեմիա՝ ավելի լավ հասկանալու եւ ավելի մտածված եւ պատասխանատու ձեւով միանալու բլոկչեյնի եւ թվային ակտիվների աշխարհին:
Անդրադառնալով ավտանգության եւ համապատասխանության թեմաներին՝ Ռ. Թենգն արձանագրել է, որ ուժեղացրել են ուշադրությունը կանոնակարգային համապատասխանության վրա: Գիտակցելով համապատասխանության կարեւոր դերը կրիպտոարդյունաբերության հասունացման նոր փուլում՝ Binance-ը շարունակել ենք ներգրավել բարձրակարգ տաղանդների, կատարելագործել համակարգերն ու տեխնոլոգիաները եւ փնտրել թույլտվություններ եւ գրանցումներ՝ բազմաթիվ ազգային իշխանությունների եւ կարգավորող գործակալությունների հետ սերտ համագործակցությամբ: Այս պահին ընկերությունը լիցենզավորված եւ գրանցված է 18 իրավասություններում:
Թվային ֆինանսների ոլորտում համագործակցային անվտանգության ամրապնդումը նույնպես Binance-ի ուշադրության կենտրոնում է: Իրավապահ մարմինների վերապատրաստման մեր ծրագիրն իրականացրել է տասնյակ առցանց եւ օֆլայն դասընթացներ՝ օգնելով զարգացնել իրավապահ մարմինների կարողությունները ամբողջ աշխարհում՝ պայքարելու թվային ակտիվների հետ կապված կամ օժանդակվող ապօրինի գործողությունների դեմ: 2023 թ.-ի հունիսից մինչեւ 2024 թ.-ի մայիսը Binance-ի թիմերը մշակել են իրավապահ մարմինների մոտ 62,800 հարցում՝ ընդհանուր թիվը հասցնելով 173,800-ի:
Յուրաքանչյուր հարցում կարեւոր է քրեական գործերը հետաքննելու եւ հետապնդելու, հանցագործներին բացահայտելու եւ զոհերի գումարները վերականգնելու համար: Օգտատերերի համարժեք պաշտպանություն ապահովելու համար պահպանվում է SAFU-ի արժեքը ավելի քան 1 միլիարդ դոլար:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՆԵՐԵՑ ԿԱՆԱՆՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Wildberries-ը, «Օպորա Ռոսիի» կանանց ձեռներեցության զարգացման կոմիտեի հետ համատեղ հայտարարում է «Մշակութային կոդ 2.0՝ կանանց ձեռներեցություն» մրցույթի մեկնարկի մասին:
Այն համընկնում է կանանց Եվրասիական չորրորդ համաժողովին, որը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 18-20-ը։ Համաժողի օրերին իրենց «հաջողության պատմությունները» կներկայացնեն նաեւ կին ձեռներեցները Հայաստանից:
Մրցույթը նախատեսված է արտադրողների համար, որոնք օգտագործում են երկրի մշակութային կոդը, եւ արտադրության մեջ վերաիմաստավորել են ազգային ավանդույթները նոր ձեւաչափով: Մրցույթի մասնակիցներ կարող են լինել կանայք անհատ ձեռնարկատերեր, ինքնազբաղված կանայք, ինչպես նաեւ իրավաբանական անձինք:
Մրցույթի նպատակն է հայտնաբերել, աջակցել եւ խթանել կին-ձեռներեցների ստեղծագործական ունակությունները, ինչպես նաեւ, օգնել նրանց արտահայտել իրենց ստեղծագործական մոտեցումը եւ տաղանդավոր կատարումը արտադրողական գործընթացի ողջ ընթացքում:
Մրցույթի 10 հաղթողներից յուրաքանչյուրը Wildberries-ից կստանա մրցանակներ. կանանց Եվրասիական չորրորդ համաժողովին մասնակցության հնարավորություն, 100 000 ռուբլի՝ մարկետփլեյսի հարթակում իրենց ապրանքները գովազդելու համար, անհատական աջակցում PRO Wildberries կենտրոնի կողմից:
«Օպորա Ռոսիի» կոմիտեն իր կողմից եւս մրցանակներ է նախատեսել. «Կանանց բիզնեսի ձայնը» առցանց մարաթոնին մասնակցելու հնարավորություն, սեպտեմբերին կայանալիք Եվրասիական համաժողովի տոմս եւ «Բիզնես աքսելերատոր» ծրագրի հասանելիություն:
Հայտերը ընդունվում են մինչեւ օգոստոսի 25-ը ներառյալ:
«Մշակութային կոդ 2.0՝ կանանց ձեռներեցություն» մրցույթի 10 հաղթողների անունները կհրապարկվեն օգոստոսի 29-ին՝ «WB տՈՐՑվպՐօ» պաշտոնական թելեգրամյան ալիքում:
ԲԻԶՆԵՍԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Ակբա» բիզնես ակումբի շրջանակում գործարար համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին բիզնեսի համար կարեւոր թեմայի՝ ֆրանչայզինգի առավելությունների, ոլորտում առկա ռիսկերի եւ զրոյից ֆրանշիզա ստեղծելու առանցքային հարցերի շուրջ զրուցելու։
«Ակբա» բիզնես ակումբը հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի ֆրանչայզինգի ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Նպատակը՝ գործարարներին ֆրանչայզինգի ներկայացումն է, որը հնարավորություն է տալիս ռիսկերի համակողմանի գնահատմամբ տեղայնացնել պատրաստի բիզնես մոդելներ՝ ընդլայնելով սեփականը միջազգային շուկայում:
«Ակբա» բիզնես ակումբի միջոցառման հյուրը ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշեւսկին էր, ով իր մասնագիտական 15 տարիների ընթացքում ավելի քան 200 ֆրանչայզինգային նախագիծ է իրականացրել։
«Ակբան» առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման եւ նոր գործարար մշակույթ ձեւավորելու համար հիմնեց այս ձեւաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարեւոր հարթակ փորձի փոխանակման եւ բիզնես թեմաների քննարկման համար։
«Ակբա Բիզնես Փարթներ» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ եւ կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաեւ դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթներ» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝ մասնակցել անվճար բիզնես դասընթացների, դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ, օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից, առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։
«Ակբա» բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաեւ օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
«Ակբա» բիզնես ակումբը նոր հեռանկարների եւ հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։