Լուսանկարը՝ համացանցից
Հայաստանի դրոշակակիրները Փարիզի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինեն բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը եւ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:
ԻՐԱՎՈՒՆՔ
ՀԱՐՑ. Դատարանից գրություն եմ ստացել, որ բանկն ինձ դատի է տվել վարկը չմարելու համար, եւ կից ուղարկել են «Հայցադիմում» վերնագրով փաստաթուղթ. ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայցադիմումը բանկի կողմից կազմված այն փաստաթուղթն է, որով ներկայացրել են իրենց պահանջները դատարանին՝ ընդդեմ Ձեզ։ Հայցադիմումի մեջ հստակ նշված է, թե, ըստ բանկի, որքան է կազմում պարտքի գումարը, ինչպես է այն գոյացել, եւ ինչ հիմքով է բանկը ցանկանում այն բռնագանձել Ձեզանից։ Ստանալով դատարանի որոշումը՝ այդ պահից սկսած՝ երկշաբաթյա ժամկետում, Դուք իրավունք ունեք դատարանին ներկայացնել հայցադիմումի պատասխան, որի մեջ պետք է մանրամասն շարադրեք, թե ինչու եք առարկում բանկի պահանջների դեմ։
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրեք Դուք կամ Ձեր ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հայցադիմումի պատասխանին կցվում են հայցադիմումի պատասխանը, կից ներկայացվող փաստաթղթերը եւ ապացույցները, բանկին եւ գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելը հավաստող փոստային անդորրագրերը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ արգելանքներ կան իմ նկատմամբ հարկադիրում։ Ո՞ւմ դիմել եւ ինչպե՞ս պարզել:
Աննա Սարգսյան (25 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճշտելու համար, թե արդյոք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում Ձեր վերաբերյալ առկա են հարուցված վարույթներ, եւ կիրառված են արդյոք արգելանքներ, բավարար է միայն ձեռքի տակ ունենալ սեփական սոցիալական քարտը կամ նույնականացման քարտը, որտեղ նշված է Ձեր հանրային ծառայության համարանիշը՝ ՀԾՀ-ն։ Սոցիալական քարտի 10-նիշանոց համարը՝ ՀԾՀ-ն, յուրաքանչյուր քաղաքացու պետության կողմից կյանքում տրվում է մեկ անգամ եւ ենթակա չէ փոփոխման։ Արգելանքների առկայության մասին տեղեկություններ կարող եք ստանալ միանգամից մի քանի եղանակով, եւ ամենեւին էլ անհրաժեշտ չէ ներկայանալ Հարկադիր ծառայություն։
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անհրաժեշտ է այցելել հարկադիր ծառայության պաշտոնական կայք, ֆիզիկական անձի դեպքում՝ ընտրել ՀԾՀ պատուհանը, լրացնել Ձեր սոցիալական քարտի համարը, նշել ստուգիչ կոդը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ ընտրել ՀՎՀՀ պատուհանը, լրացնել իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն, նշել ստուգիչ կոդը եւ սեղմել որոնում։ Համակարգը ավտոմատ կերպով կբերի բոլոր այն կատարողական վարույթներն ու անհրաժեշտ տվյալները, որոնք առկա կլինեն Ձեր վերաբերյալ։ Եթե որեւէ տվյալներ չգտնվեն, դա կնշանակի, որ Ձեր վերաբերյալ որեւէ վարույթ առկա չէ։