ԷՆԵՐԳԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզանից շատերը դիմում են էլեկտրաէներգիայի ծախսի նվազեցման՝ կարծելով, թե դրանով բարձրացնում են տան էներգարդյունավետությունը: Այնինչ էներգախնայողությունը ոչ միշտ է համարժեք էներգարդյունավետությանը:

 

Այսօր կփորձենք հասկանալ այդ երկու հասկացությունների տարբերությունը եւ պարզել՝ ինչպես հասնել էներգարդյունավետության:

Էներգախնայողության եւ էներգարդյունավետության մասին Էներգիայի ծախսի նվազեցումը էներգախնայողությունն է:

Էներգարդյունավետությունը էներգիայի ռացիոնալ օգտագործումն է. օգտագործում եք ավելի քիչ էներգիա՝ պահպանելով շենքերի, տան էներգետիկ մակարդակը: Այսինքն՝ ծախսում եք քիչ, սակայն տան ներսի ջերմաստիճանը, օդի խոնավության մակարդակը չեն տուժում դրանից:

Հայաստանում բնակֆոնդը հիմնականում հին է եւ ոչ էներգարդյունավետ:

Համաձայն պաշտոնական տվյալների՝ ներկայում Հայաստանի բնակֆոնդում էներգակորուստներն ահռելի չափերի են. Էներգիայի օգտագործումը, ըստ մեկ մետր քառակուսու, մոտ 3-5 անգամ բարձր է զարգացած երկրների համեմատ եւ կազմում է տարեկան 280-450 ԿՎտժ/մ2:

Միջազգային փորձառությունը ցույց է տալիս, որ սխալ նախագծված ու կառուցված տանիքին կարող է բաժին ընկնել էներգակորուստների 10-20%-ը, օդափոխությանը՝ 30-35%, պատուհաններին՝ 20-40%-ը, իսկ հիմքին ու պատերին՝ 15-25-ական տոկոսը:

Ինչպե՞ս հասնել առավելագույն էներգարդյունավետության

Էներգարդյունավետության ռացիոնալ մակարդակ ապահովելու համար, հնարավորության դեպքում.

. Օգտագործեք էներգաարդյունավետ շինանյութ,

. Պատուհանները կենտրոնացրեք հարավային ու արեւելյան պատերին, տեղադրեք ցածր ջերմային հաղորդունակություն ունեցող երկշերտ կամ եռաշերտ պատուհաններ,

. Ջերմամեկուսացրեք պատերը, հատակը, հիմքն ու առաստաղը: Ըստ որում՝ լավագույն արդյունքի հասնելու համար պատերը ջերմամեկուսացրեք դրսից,

. Օդափոխության համակարգ ներդրեք,

. Մեկ միավորի հաշվարկով նվազագույն ջերմության կորուստ ունենալու համար նախապատվություն տվեք խորանարդաձեւ կամ գնդաձեւ մակերեսներին,

. Օգտագործեք ջեռուցման լավագույն տարբերակներն ու համակարգերը, այդ թվում՝ տեղադրեք արեւային պանելներ:

Ինչպե՞ս տունը դարձնել էներգարդյունավետ՝ առանց խնայողություններն օգտագործելու.

Էներգարդյունավետ ֆինանսավորման հարցում հուսալի գործընկեր գտնելու համար երկար ժամանակ ու նյարդեր պետք չեն: «Կոնվերս» բանկը գիտի, թե ինչպես օգնի յուրաքանչյուրին՝ գտնելու լավագույն լուծումը: Բանկն առաջարկում է էներգարդյունավետ շինարարության եւ նորոգման տարբեր գործիքներ, այդ թվում՝ ֆինանսավորում է իրականացնում տարբեր ծրագրերի շրջանակում:

Բանկը հիփոթեքային, էներգարդյունավետ ֆինանսավորում է իրականացնում՝ երկրորդ տարվանից ստանձնելով սեփական միջոցներով գույքի ապահովագրության պարտականությունը, ինչով զգալիորեն նվազեցնում է հաճախորդների կողմից փաստացի վճարումները:

Իսկ ծրագրերից մեկով առաջարկվում է էներգարդյունավետ վարկավորում, արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրում՝ սկսած երեք տոկոս տարեկան փաստացի տոկոսադրույքից:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

ՏՈՒԳԱՆՔԻ ՉԱՓԸ ԿԱԶՄԵԼ Է 36.750 ՄԼՆ ԴՐԱՄ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 39 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 36.750 մլն դրամ:

 

Երեք եւ ավելի վարձու աշխատողների չձեւակերպման 13 դեպքով 13 հարկ վճարող տուգանվել է 27.500 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.

– դեղերի եւ բժշկական պարագաների առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

– կոսմետիկայի, արդուզարդի եւ օծանելիքի խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

– կրթության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,

– hեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտուր ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք,

– շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման եւ ճանապարհաշինարարության) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 8 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2 մլն դրամ տուգանք,

– այլ ոլորտներում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով բացահայտվել է 61 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 15.250 մլն դրամ տուգանք։

 

 

ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Լոռու եւ Տավուշի մարզերում սույն թվականի մայիսի 25-26-ը տեղի ունեցած աղետի հետեւանքով տուժել են շատ քաղաքացիներ, որոշ մարդկանց բնակարաններ են անգամ վնասվել։

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այս թեմային։

Հիշեցնենք, որ ՀՀ Լոռու մարզի մարզպետ Արամ Ղազարյանը նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էր, որ փոխհատուցումների առաջին փուլի փաթեթը համարյա պատրաստ է։

Երեկ տեղեկացանք, որ սույն թվականի հուլիսի 17-ից Ալավերդու համայնքապետարանում, Քարկոփ բնակավայրի մանկապարտեզի շենքում, Տաշիրի, Գյուլագարակի եւ Փամբակի համայնքապետարաններում ստեղծված աշխատանքային խմբերը կիրականացնեն դիմումների ընդունում՝ փոխհատուցման համար։

 

 

ԱՌԱՆՑ ԳԱԶ, ՋՈՒՐ ԵՎ ԼՈՒՅՍ

Հայաստանում օրեցօր մարդկանց հիշողությունը ավելի է թարմացվում 90-ականների հին շնչով, հատկապես հին սերունդը «ֆլեշբեքներ» է որսում անցած ու գնացած օրերից։

Բանն այն է, որ մութ եւ ցուրտ 90-ական թվականները, որոնք համարվել են «երջանիկ» տարիներ, հիմա ոչ այնքան են երջանկացնում մարդկանց։

Ամբողջ խնդիրն այն է, որ գազ, ջուր եւ էլեկտրաէներգիա մատակարարող բոլոր ընկերությունները կոպտորեն խախտում եւ ոտնահարում են իրենց իսկ բաժանորդների իրավունքները։

Հանրապետության շատ հասցեներում այսօր, ինչպես նախորդ մնացած շաբաթների պես, լույս չի լինելու։

«ՀԷՑ»-ի փոխանցմամբ՝ կատարվում են պլանային նորոգման աշխատանքներ, սակայն բազմաթիվ քաղաքացիներ էլ նշում են, որ անգամ թեթեւ քամու դեպքում առանց հոսանքի են մնում եւ ժամանակն անցկացնում պարզապես մութ սենյակում։

Հետաքրքրականն այն է, որ այսօրվա իշխանությունը չափազանց հանդուրժող է բոլոր այն ընկերությունների հանդեպ, որոնք հանգիստ կերպով ոտնահարում են իրենց բաժանորդների իրավունքները։

Մինչեւ օրս որեւէ հստակ քայլ չի ձեռնարկվել բոլոր այն ընկերությունների գործունեության հետ կապված, որոնց աշխատանքը բարձիթողի է եւ ամեն օր ավելի է ավելացնում դժգոհ քաղաքացիների քանակը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ոչ վաղ անցյալում ասում էր, որ հարկատու քաղաքացիները հերոսներ են, բայց, փաստացի, հիմա հարկատու քաղաքացիներին ամեն օր մի նոր տհաճ անակնկալ են մատուցում վերը նշված կերպով՝ հոսանքազրկելով, առանց ջրամատակարարման եւ գազամատակարարման թողնելով։




Լրահոս