Բայդենը միշտ համարել է, որ Հարիսը պատրաստ է ղեկավարել Միացյալ Նահանգները․ Սպիտակ տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նախագահության հենց սկզբից համարել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսը պատրաստ է կառավարել երկիրը, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Նա ընտրեց Քամալա Հարիսին որպես իր փոխնախագահ, քանի որ առաջին իսկ օրվանից հավատում էր, որ նա ի վիճակի կլինի ղեկավարել», – ասել է նա ABC News-ին:

Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ չնայած Բայդենը դուրս է եկել նախընտրական մրցապայքարից, սակայն նրա՝ որպես նախագահի աշխատանքը դեռ ավարտված չէ, և պետության ղեկավարը մտադիր է այն կատարել մինչև վերջ:




Լրահոս