ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենն ընտրապայքարից դուրս գալուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը․ այսօր ուղերձով կդիմի ժողովրդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին իր հայտարարությունից հետո երեկ առաջին անգամ ներկայացել է հանրությանը։ ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Բայդենը քայլում դեպի օդանավ և բարձրանում աստիճաններով:

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին ամերիկյան լրատվամիջոցները հայտնեցին, որ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով։ Տարբեր հարթակներում լուրեր էին տարածվել, թե Բայդենը մահացել է կամ կոմայի մեջ է։

ԱՄՆ Կոնգրեսում Բայդենին կոչ են արել մինչև օրվա վերջ ապացուցել, որ ողջ է։

Նշենք նաև, որ ընտրապայքարից դուրս գալուն զուհագեռ Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է նախագահի պարտականությունները կատարել՝ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։

Սպասվում է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 24-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին: Այս մասին Բայդենը գրել է X-ի իր էջում:

«Երեկոյան ժամը 8-ին Օվալաձև սենյակից կդիմեմ ժողովրդին, թե ինչ է սպասվում առաջիկայում, և ինչպես կավարտեմ աշխատանքս ամերիկացի ժողովրդի համար», – գրել է ԱՄՆ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս