Հուլիսի 20-ին ժամը 16։29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ վերջինիս նկատմամբ սպանության փորձ է կատարվել և կասկածանքով Երևանի Կորյուն փողոցում հաշվառված 49-ամյա տղամարդուն ձերբակալել են: Նա հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն:
Ի դեպ՝ կրակոցներից տուժածը ծանրամարտի նախկին չեմպիոն Վարդան Դավթյանն է, որն այս պահին հիվանդանոցում է։ Փաստացի նրա վրա կրակողը հայտնաբերվել է, բայց դեռ ցուցմունք չի տվել, թե ինչու է կրակել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան