ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրարանցում՝ Ագարակ քաղաքում․ իրավապահները մտել են Նժդեհի փողոց․ ու՞մ են փնտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ագարակ քաղաքում իրարանցում է եղել։ Իրավապահները գտել են Երևանում երիտասարդ տղային կյանքից զրկածին։

Հուլիսի 23-ին՝ ժամը 07։00-ին, Ագարակ քաղաքի Նժդեհ փողոցում իրարանցում է եղել, իրավապահնեը մտել են վերոնշյալ փողոց, որտեղ բնակիչները նկատել են, որ քաղաքացու են ձերբակալել: Պարզվել է, որ ձերբակալվածը Նոր Հաճնի 43-ամյա բնակիչ է, որը մայիսի 13-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի՝ սպանության մեղադրանքով:

Իսկ ո՞ր սպանության գործով էր նա հետախուզվում:

Մայիսի 1-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ սպանել էին Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ն․-ին:

Ըստ բժիշկների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի հատվածում դանակահարված» անգիտակից վիճակում, որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ:

Ենթադրյալ հանցագործին իրավապահները փնտրում էին և ահա դեպքից 2 ամիս անց Ագարակ քաղաքի Նժդեհ փողոցում հայտնաբերել են 43-ամյա տղաարդուն, որը կասկածվում է «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ 35-ամյա երիտասարդին սպանելու մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս