
Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը Կատմանդուի Տրիբհուվանի միջազգային օդանավակայանում վերելքի ժամանակ դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից և բռնկվել:
Reuters գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 2 անդամ և 17 տեխնիկներ, որոնք մեկնում էին Պոխարա քաղաք՝ մեկ այլ ինքնաթիռ նորոգելու։Օդանավակայանի խոսնակը հայտնել է, որ ողջ է մնացել միայն կապիտանը, որը տեղափոխվել է հիվանդանոց։