Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևանները. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել է լրագրողի այն հարցին թե ինչպես է Մոսկվան գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը պատրաստ է 80-90%-ով։

Զախարովան, մասնավորապես, պատասխանել է․

«Պատրաստ ենք այսուհետ ևս երաշխավորել հարմար հարթակի տրամադրում կողմերի համար՝ նախընտրելի երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Եվ այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, ոչ ոք դրսից։ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրներն ու հարևանները»։

Տեսանյութն՝ այստեղ




Լրահոս