Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում մեր ընտրանին 88:72 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին’ մրցելով Ադրբեջանի հետ:

Սևակ Քեթենջյանի գլխավորությամբ հավաքականի կազմում ընդգրկված են Ալեքս Հակոբյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Գրեգորի Ղազարյանը, Սարգիս Հարությունյանը, Դավիթ Վարդանյանը, Գևորգ Մանուկյանը, Ռաֆայել Մասումյանը, Արտյոմ Նազլուխանյանը, Վիլյամ Ղարաբեկյանը, Սեբաստիան Հարութ Հացակորզյանը, Արեգ Ասլանյանը և Հայկ Կարախանյանը:

Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Սարգիս Ստեփանյանը:

Նշենք, որ կանանց Մ18 տարեկանների հավաքականն էլ հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյում մասնակցում է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 68:77 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյան էր՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին՝ մրցելով Ալբանիայի հետ:

Կանանց Մ18 տարեկանների հավքականի կազմում ընդգրկված են Սեդա Գաբրիելյանը, Լիա Կրումյանը, Մեղրի Ասատուրը, Անիելա Հավանջյանը, Կարինա Սահակյանը, Հռիփսիմե Սարգսյանը, Ժաննա Խաչատրյանը, Սոնա Կարապետյանը, Լեոնա Վիտեբսկայան, Էլեն Խաչատրյանը, Սուսաննա Խաչատրյանը և Գետակ Սարգիսը:

Հավաքականի գլխավոր մարզիչն Արտյոմ Թավակալյանն է: Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Մերի Գրիգորյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս