
Երևանում Ռուս ուղղափառ եկեղեցու թեմական նոր կենտրոն կկառուցվի։ Ինչպես հաղորդում է Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը, այս մասին հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու երևանյան-հայկական թեմի ժամանակավոր կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյը:
«Այժմ մենք սկսում ենք թեմական նոր կենտրոնի կառուցման գործընթացը։ Այն երկարատև է, հուսով եմ՝ ամեն ինչ կստացվի։ Ամեն ինչ կախվածէ մեր համագործակցությունից և աշխատանքից»,- նշել է արքեպիսկոպոսը։