ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ծանուցում է ուղարկել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա որդուն` Սպարտակ Ղուկասյանին, դստերը` Մանյա Ղուկասյանին և հայտնել․ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով՝ ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան