«Վայլդբերիզի» հերթական տհաճ անակնկալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վայլդբերիզ» (Wildberries) օնլայն առևտրի հարթակը շարունակում է զարմացնել իր գնորդներին, սակայն ինչպես լավ առումով, այնպես էլ՝ վատ։

Բանն այն է, որ օնլայն առևտրի հարթակից օգտվողները վերջին շրջանում նկատում են, որ գնված իրերի գումարն ավելին է, քան պետք է լիներ։

Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ օրինակ 5000 դրամով գնված ապրանքը, որի առաքումը դեպի Հայաստան անվճար է, արդեն տեղ հասնելուն պես դառնում է 6300 դրամ։

Նշենք, որ այս օրինակն օնլայն գնումների հարթակի առաջին տհաճ անակնկալը չէ, ինչը զարմանք է առաջացնում առևտրի հարթակից օգտվողների համար։

Աննա Սրապիոնյան

 




Լրահոս