
Չնայած նրան, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես հայտարարություններ է տարածում, ըստ որի քաղաքը բարեկարգվում է, միևնույն է, Երևանի ծայրամասերն անուշադրության են մատնված, որի վառ ապացույցն են Էրեբունի վարչական շրջանում գտնվող Արին Բերդ փողոցը: Վարչական շրջանը երբեք չի փայլել իր շքեղությամբ, բայց նման անմխիթար վիճակն արդեն զայրացրել է վարորդներին:
ArmLur.am-ի հետ զրույցում շատ վարորդներ ներկայացրեցին խնդիրը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն ամիսներ առաջ էր հայտարարել փոսալցման աշխատանքների մասին, սակայն մինչ այսօր Արին-Բերդի, ինչպես նաև այլ փողոցներում աշխատանք չի տարվում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան