Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը և նշել.
«Ինձ համար, օրինակ, հասկանալի չէ՝ բեմում գտնվող մարդկանց արժեքները։ Ես վստահ չեմ, որ իրենք ժողովրդավարության արժեքները կիսում են։ Ես վստահ չեմ, որ իրենց օրակարգն այս երկրի ու ժողովրդի շահերից է բխում։
Ես վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու, և մի օր վստահաբար՝ ընդդիմությունն արդար ընտրությունների միջոցով հաղթելու է։ Բայց ես վստահ չեմ, որ այսօր կան այդ ուժերը, որ այդ նույն տրամաբանությունն ամենակարևոր, ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են»։
Մանրամասները՝ տեսանյութում