
Երևանի Արին Բերդից դեպի Խարբերդ ու Նուբարշեն տանող ճանապարհին վիճակը անմխիթար է: Թե՛ աջ, թե՛ ձախ մայթերը պատված են շինաղբով: Քամին աղբի պարկերը լցրել է փողոցի կենտրոնը, որը վարորդներին տհաճությունից բացի նաև անհարմարություն է պատճառում: ArmLur.am-ի հետ զրույցում տարածքին լավատեղյակ քաղաքացիներից մեկը ասաց, որ դա սեփական տարածք է, սակայն չի վերհասկվում քաղաքապետարանի կողմից, այդ իսկ պատճառով նման անմխիթար վիճակի ականատես ենք դառնում:
Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան