Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադառնալով Երևանի՝ հնդկական արտադրության զինատեսակների ամենախոշոր ձեռքբերողը դառնալուն, կարծիք է հայտնել, որ այդ համատեքստում միայն ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին։

«Հնդկաստան, Ֆրանսիա. կարելի է արձանագրել, որ ժողովրդավարական երկրներն են արձագանքում Հայաստանի կոչին», – X-ի միկրոբլոգում գրել է նա:

Նշենք, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենք ձեռք բերող ամենախոշոր գնորդը:




Լրահոս