
Իրանա-ադրբեջանական սահմանին գիշերը զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանցի երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել։
«Գեյթեփե» սահմանապահ ջոկատի տարածքում նկատվել են Իրանի կողմից պետական սահմանը խախտած երկու անհայտ անձինք: Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին և հետ փախել՝ օգտվելով մթությունից և տեղանքի բարդ ռելիեֆից։