«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը Ազատության հրապարակում ելույթով հանդես եկավ:
«Ընտրությունից ընտրություն ոչինչ չենք անում փրկելու մեր պետականության կորստի աստիճանական կորոզիան»,- ասաց Ստ. Սաֆարյանը:
Ստ. Սաֆարյանի խոսքով` պարտադրանքի լեզվով են խոսում իշխանությունները հասարակության հետ, պարտադրում են, որ Հայաստանն իրեն պահի այնպես, ինչպես ուրիշներն են ուզում, ոչ թե այնպես, ինչպես մեր շահն է պահանջում:
«Մեկ օրվա մեջ փոխվեց մեր ձեռնպահ քվեարկելու որոշումը»,- ակնարկելով ՄԱԿ-ի բանաձևին դեմ քվեարկելու Հայաստանի որոշումը ՝ եզրափակեց Սաֆարյանը: