Ինչե՞ր ասես, որ չեն անում Սոթքից ոսկի ստանալու համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ քաղաքի բնակիչներից մեկը, ոսկի ստանալու պատրվակով, հանքանյութ է գողացել:

Գողությունը կատարել էր Վարդենիսի բնակիչ Նվեր Մելիքյանը, որի տանը ու կից շինությունների  խուզարկությամբ հայտնաբերվեց 85 կգ հանքանյութի նմանվող մանրացված զանգված և 35 մետր ալյումինե մանուխ և հանքանյութ մանրացնող սարքավորում:

Մելիքյանը պատմել է, թե ինչպես է Սոթքի ոսկի հանքից ոսկի ստանալու  նպատակով հանքանյութ  գողացել:

Մանրամասները ` Police.am-ի տեսանյութում:

 




Լրահոս