ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաղնիքի համար նախատեսված «տռապներ» փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանն ահազանգում է, որ ասֆալտի վրա տեղադրվել են լոգասենյակի ջրահեռացման կափարիչներ։
ArmLur.am-ը այս հարցի շրջանակներում զրուցել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի հետ։

Ավագանու անդամը մեզ հետ զրույցում ասաց, որ լոգասենյակի համար նախատեսված ջրահեռացման կափարիչները տեղադրված են Չեխովի փողոցում։

Աղեկյանը նկատեց, որ այս ամենը քաղաքային իշխանությունների բացթողման հետևանքներն են և այս ամենի նկատմամբ հետևողականություն չկա։
Երևանյան խնդիրները, ցավոք, այսքանով չեն ավարտվում, սակայն այն ինչը կա՝ ևս տխուր ժանրի ֆիլմ է հիշեցնում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս